13-ամյա շախմատիստ Տիգրան Համբարձումյանը՝ Եվրոպայի կայծակնային մրցաշարի չեմպիոն

04.11.2025, 10:02
Մրցաշարին մասնակցել են 40 երկրների 288 շախմատիստներ, որտեղ Տիգրանը 9 հնարավորից վաստակել է 8 միավոր
13-ամյա  շախմատիստ Տիգրան Համբարձումյանը՝ Եվրոպայի կայծակնային մրցաշարի չեմպիոն

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբեր․/Նովոստի-Արմենիա/. 13-ամյա հայ շախմատիստ Տիգրան Համբարձումյանը հռչակվել է Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնության շրջանակում անցկացված բաց կայծակնային շախմատի մրցաշարի չեմպիոն:

Ինչպես հայտնում է ՀՀ Շախմատի ֆեդերացիան, մրցաշարին մասնակցել են 40 երկրների 288 շախմատիստներ՝ առանց տարիքային սահմանափակումների, որտեղ Տիգրանը 9 հնարավորից վաստակել է 8 միավոր: