Փարիզում ավարտվեցին XXXIII օլիմպիական խաղերը․ Հայաստանի մարզիկները նվաճեցին 4 մեդալ

12.08.2024, 12:28
Հայաստանի մարզիկները Փարիզի Օլիմպիադայում նվաճեցին 4 մեդալ
Փարիզում ավարտվեցին XXXIII օլիմպիական խաղերը․ Հայաստանի մարզիկները նվաճեցին 4 մեդալ

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Փարիզում նախօրեին ավարտվեցին XXXIII օլիմպիական խաղերը, փակման արարողությունը տեղի ունեցավ Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում։

Հայաստանի մարզիկները նվաճեցին 4 մեդալ․

  •   Օգոստոսի 4-ին Եվրոպայի չեմպիոն, աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ Փարիզ 2024-ի արծաթե մեդալակիր։
  •   Օգոստոսի 7-ին օլիմպիական խաղերի բազմակի մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) նվաճեց արծաթե մեդալ՝ օլիմպիական ոսկու համար պայքարում 1։4 հաշվով զիջելով 2020 թվականի խաղերի բրոնզե մեդալակիր իրանցի Մոհամմադհադի Սարավին։
  •  Օգոստոսի 7-ին աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը (77 կգ) հաղթեց Ուզբեկստանի ներկայացուցիչ, ազգությամբ հայ Արամ Վարդանյանին և նվաճեց օլիմպիական բրոնզը։
  •    Օգոստոսի 10-ին ծանրորդ Վարազդատ Լալայանը (+102 կգ) երկամարտի 467 (215+256 կգ) կգ արդյունքով դարձավ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն։