ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով հունվարյան տրանսֆերային պատուհանի ընթացքում տեղափոխվել է «Արսենալ», խոսել է «Մանչեսթեր Յունայթեդում» անցկացրած ժամանակահատվածի մասին:
Загружается новость ... "Лево"
Հիշեցնենք, որ «կարմիր սատանաների» կազմում հանդես գալու վերջին ամիսներին 29-ամյա կիսապաշտպանը չէր ընդգրկվում թիմի հայտացուցակում, գրում է
armsport–ը։
«Չեմ ցանկանում արդարացումներ փնտրել: Չեմ ցանկանում նաև ինչ-որ մեկին մեղադրել: Իմ կյանքում նոր փուլ եմ սկսում ու ուրախ եմ, որ Լոնդոնում եմ: Իհարկե, ուրախ կլինեմ հասնել ավելիին, քան հասել եմ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում: Ոչ ոքի ապացուցելու ոչինչ չունեմ: Ես պետք է պարզապես վայելեմ և անեմ այն, ինչ իմ ուժերի սահմանում է: Դրանից հետո կտեսնեմ, թե ինչ ստացվեց»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում Sky Sports-ը:–0–