Աշխարհահռչակ Velosolutions UCI Pump track–ն առաջին անգամ կանցկացվի Վանաձորում

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Աշխարհահռչակ Velosolutions UCI փամփթրեք մրցաշարը առաջին անգամ կանցկացվի Վանաձորում, հայտնում է Հայաստանի զբոսաշրջության կոմիտեն։
Միջազգային հեծանվային միություն՝ UCI-ը, Velosolutions ընկերության հետ համատեղ Վանաձորում կանցկացնի միջազգային մրցաշարի որակավորման փուլ՝ Pump for Peace ուղությունը։
Մրցաշարը տեղի կունենա օգոստոսի 9-ին, Վանաձորի «Boo Mountain Bike Park» հեծանվային այգում։
Մանրամասները՝ հետևյալ հղումով։
Pump track–ը մասնագիտացված հեծանվային երթուղի է՝ բազմաթիվ խոչընդոտներով, որը ստեղծված է հեծանվավազքի համար: Pump track–ը սովորաբար բաղկացած է տարբեր բաղադրիչներից, ինչպիսիք են թեքահարթակները, վանդակապատերը, խողովակները և այլն: Այս բոլոր բաղադրիչները թույլ են տալիս հեծանվորդին կատարել տարբեր մանևրներ, ցատկեր և այլ հնարքներ։