ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Թայվանի Թայփեյ քաղաքում ընթացող 29-րդ Ամառային համաշխարհային ուսանողական խաղերում մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը օղակներ վարժությունում դարձել է հաղթող:
Загружается новость ... "Лево"
Թովմասյանը ոսկե մեդալը նվաճել է 15.025 միավորով, հաղորդում է ՀԱՕԿ մամուլի ծառայությունը։
Նրա թիմակից Արթուր Դավթյանը բազմամարտում զբաղեցրել է 5-րդ տեղը (84.150 միավոր): Դավթյանն այսօր հանդես է գալու հենացատկեր վարժության եզրափակչում:
Սուսերամարտիկ Մայքլ Հովհաննիսյանը ճկասուսեր զենքաձևում զբաղեցրել է 42-րդ հորիզոնականը:–0–