Ծառուկյանը վնասվածքի պատճառով հրաժարվել է UFC–ի չեմպիոն Մախաչևի դեմ մենամարտից․ UFC–ի ղեկավար

17.01.2025, 23:17
Պաշտոնապես հաստատվեց տեղեկությունն այն մասին, որ UFC-ի թեթև քաշային կարգում Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի ռևանշ-մենամարտը չի կայանա
Ծառուկյանը վնասվածքի պատճառով հրաժարվել է UFC–ի չեմպիոն Մախաչևի դեմ մենամարտից․ UFC–ի ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Պաշտոնապես հաստատվեց տեղեկությունն այն մասին, որ UFC-ի թեթև քաշային կարգում Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի ռևանշ-մենամարտը չի կայանա։

ՌԲԿ-ի փոխանցմամբ՝ UFC-ի ղեկավար Դանա Ուայթը հայտնել է, որ Ծառուկյանը վնասվածքի պատճառով դուրս է եկել Մախաչովի դեմ մենամարտից։

Ուայթն ասել է, որ Ծառուկյանի փոխարեն Մախաչևի դեմ կպայքարի բրազիլացի Ռենատո Մոյկանոն։

Ծառուկյան-Մախաչև մենամարտը պետք է գլխավորեր UFC 311 մրցաշարը, որը կկայանա Լոս Անջելեսում հունվարի 19-ի գիշերը։ Ուրբաթ օրը՝ հունվարի 17-ին, մրցաշարից առաջ տեղի ունեցավ կշռման արարողությունը, սակայն Ծառուկյանը չներկայացավ։

Մախաչև–Ծառուկյան մենամարտը նրանց դիմակայության մեջ պետք է երկրորդը լիներ։ 2019թ․–ին Սանկտ Պետերբուրգում կայացած նրանց առաջին մենամարտը, որը կազմակերպվել էր Fight Night 149-ի շրջանակում, ավարտվել է Մախաչևի հաղթանակով միաձայն որոշմամբ։