Տիտղոսային մենամարտ. պաշտոնապես հաստատվել է Ծառուկյան-Մախաչև մենամարտի օրը
05.12.2024,
10:37
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. մենամարտը կկայանա Լոս Անջելեսում. հայտնի է օրը
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/. Թեթև քաշային կարգում Ultimate Fighting Championship (UFC) չեմպիոն Իսլամ Մախաչևի և Արման Ծառուկյանի միջև մենամարտի օրը հաստատվել է։
UFC-ի մամուլի ծառայությունը հայտնում է, որ մենամարտը տեղի կունենա 2025 թվականի հունվարի 18-ին Լոս Անջելեսում։
Հայտնի է դարձել UFC 311 մրցաշարի շրջանակում սպասված հերթական մենամարտի մասին, որը լինելու է Ումար Նուրմագոմեդովի և UFC-ի չեմպիոն Մերաբ Դվալիշվիլիի միջև։