ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Նեապոլում ընթացող 30-րդ համաշխարհային Ուսանողական խաղերում թաեքվոնդոյիստ Սերգեյ Վարդազարյանը (68 կգ) 2-րդ անգամ անընդմեջ դարձել է բրոնզե մեդալակիր: Այդ մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն:
Այսօր՝ հուլիսի 10-ին, պայքարի դուրս կգա 74 կգ քաշային Սերգեյ Ավանեսովը։ Մեր հավաքականը Համաշխարհային Ուսանողական խաղերում կներկայացնի նաև 87 կգ քաշային Արսեն Գրիգորյանը:-0-