Սուրեն Հարությունյանը` կարատեի աշխարհի երիտասարդական լիգայի չեմպիոն (ՎԻԴԵՈ)

05.12.2024, 14:39
Սուրեն Հարությունյանը հռչակվել է կարատեի աշխարհի երիտասարդական լիգայի չեմպիոն. ՎԻԴԵՈ
Սուրեն Հարությունյանը` կարատեի աշխարհի երիտասարդական լիգայի չեմպիոն (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/. Սուրեն Հարությունյանը հռչակվել է աշխարհի երիտասարդական լիգայի չեմպիոն։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի կարատեի ֆեդերացիայից։

«Հերթական ոսկե մեդալը WKF պաշտոնական մրցաշարերից. Իտալիայի Վենետիկ քաղաքում ընթացող ` Karate1 Youth League - Venice 2024 առաջնությունում Սուրեն Հարությունյանը -67կգ քաշային կարգում հաղթելով բոլոր մենամարտերը` դարձել է մրցաշարի հաղթող»,-նշված է հաղորդագրության մեջ։