Շուտ ապաքինվիր, Չանի. Չանչարևիչը վիրահատվել է (ՖՈՏՈ)

06.12.2024, 16:20
Դարպասապահ Չանչարևիչն այսօր վիրահատվել է. ՖՈՏՈ
Շուտ ապաքինվիր, Չանի. Չանչարևիչը վիրահատվել է (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/. «Նոա» ֆուտբոլային ակումբի և Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը վիրահատվել է։ Այս մասին տեղեկանում ենք ակումբի տարածած հաղորդագրությունից։

«Մեր չեմպիոնը՝ Օգնյեն Չանչարևիչը, այսօր ենթարկվել է անրակի կոտրվածքի վիրահատության։ Վիրահատությունը լավ է անցել։

Շուտ ապաքինվիր, Չանի, մենք քեզ սպասում ենք խաղադաշտում»,-նշված է հաղորդագրության մեջ։

photo_2024-12-06_12-49-15.jpg