ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին Մինսկում մեկնարկել է Եվրոպայի սամբոյի առաջնությունը, որին մասնակցում է 26 երկիր ներկայացնող շուրջ 300 մարզիկ-մարզուհի, հաղորդում է ՀՀ սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Մրցումների առաջին օրը մարզական սամբոյի 52 կգ ք/կ-ում հանդես եկող վանաձորցի Տիգրան Կիրակոսյանը գերազանց անցկացրեց բոլոր գոտեմարտերը և հռչակվեց հին աշխարհամասի չեմպիոն: Նշենք նաև, որ Տիգրանը եզրափակչում հաղթեց ադրբեջանցի Ագասիֆ Սամեդովին 5:0 հաշվով:
«Հայ մարզիկներից մարտական սամբոյի 57 կգ քաշային կարգում հանդես եկող Հարություն Սարգսյանը, ով ի դեպ ծառայում է Բանակի կենտրոնական մարզական ակումբում, արժանացավ բրոնզի մեդալի», – նշվում է հաղորդագրության մեջ։
Մրցումները կավարտվեն մայիսի 21-ին։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում