412.76
4.77
386.62
+24
Եղանակը Երևանում
Հայ

Ռուսական սպորտում դոպինգի օգտագործման մասին WADA–ի գնահատականը 90%–ով օբյեկտիվ է. փորձագետ

20:18
11 Մարտի 2016

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսական սպորտում դոպինգի օգտագործման մասին Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) հանձնաժողովի զեկույցը 90%–ով օբյեկտիվ է, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտարարեց Արևելյան–եվրոպական տարածաշրջանային հակադոպինգային կազմակերպության (RADO) նախագահ Արեգ Հովհաննիսյանը։

«Սա հին պատմություն է ռուսական սպորտում դոպինգի օգտագործման մասին։ Այնտեղ, ավանդաբար, ամեն ինչ թաքցվում է։ 90%–ով իրականությանը համապատասխանում է այն ամենը, ինչը հրապարակվել է WADA–ի հանձնաժողովի զեկույցում ռուսական սպորտի մասին։ Բացի այդ, ռուս մարզիկների մոտ անընդմեջ արձանագրվել է մի քանի դրական փորձանմուշ», – ասաց Հովհաննիսյանը։

Հայ մարզիկները չեն ընդունում մելդոնիում և պատրաստ են Ռիոյի Օլիմպիադային. RADO–ի նախագահ>>

Նա անընդունելի է համարում այն փաստը, որ որակազրկված մարզիկները, որոնց, Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքի համաձայն, արգելվում է հանդես գալ ցանկացած մրցումների, շարունակում են մասնակցել Ռուսաստանի առաջնություններին։  

Ինչ վերաբերում է Մարիա Շարապովայի` վերջերս արված հայտարարությանն այն մասին, որ  Australian Open–ի ժամանակ իրենից վերցված միլդրոնատի դոպինգ–թեստը դրական արդյունք է տվել, ապա, Հովհաննիսյանը կարծում է, որ այն արվել է դիտավորյալ։

«Շարապովայի հայտարարությունը PR քայլ էր, սակայն զուտ իրավաբանական տեսակետից նա ճիշտ է վարվել, քանի որ WADA–ի օրենսգրքում կա մի կետ այն մասին, որ երբ մարզիկն աջակցում է քննությանն ու անկեղծորեն խոստովանում է, ապա որակազրկման ժամկետը կարող է կրճատվել», – ասաց Հովհաննիսյանը։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:30
24 Մայիսի 2023
Մխիթարյանը բաց կթողնի Իտալիայի գավաթի եզրափակիչը
Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի Իտալիայի գավաթի եզրափակիչը
14:14
12 Մայիսի 2023
ՈւԵՖԱ-ն կարող է Ստամբուլից տեղափոխել Չեմպիոնների լիգայի եզրափակիչը
ՈւԵՖԱ-ն, հնարավոր է, Ստամբուլից տեղափոխի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը
11:32
11 Մայիսի 2023
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Միլան» – «Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Միլան» – «Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
23:52
10 Մայիսի 2023
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ «Միլան» - «Ինտեր» խաղում (ՎԻԴԵՈ)
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ  «Միլան» - «Ինտեր» խաղում. ՎԻԴԵՈ
15:00
10 Մայիսի 2023
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը 5։0 հաշվով հաղթեց Կոլումբիայի ներկայացուցչին և դուրս եկավ կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը 5։0 հաշվով հաղթեց Կոլումբիայի ներկայացուցչին և դուրս եկավ կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ
12:52
02 Մայիսի 2023
Հայտնի է, թե որ երկրում կարիերան կշարունակի բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը
Հայտնի է, թե որ երկրում կարիերան կշարունակի բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը
11:16
25 Ապրիլի 2023
Երևանում այսօր մեկնարկում է Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը
Երևանում այսօր մեկնարկում է Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը
22:40
23 Ապրիլի 2023
Արթուր Ալեքսանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի վեցակի չեմպիոն
Արթուր Ալեքսանյանը հռչակվել է ըմբշամարտի Եվրոպայի վեցակի չեմպիոն
21:23
21 Ապրիլի 2023
Ըմբիշ Մալխաս Ամոյանը 6։1 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք ըմբիշին և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ
Ըմբիշ Մալխաս Ամոյանը 6։1 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք ըմբիշին և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ
23:34
19 Ապրիլի 2023
Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Ռաֆիկ Հարությունյանը դարձավ Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
18:15
18 Ապրիլի 2023
Հայ ըմբիշ Արսեն Հարությունյանը 7:0 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք մարզիկին Եվրոպայի առաջնության շրջանակում (ՎԻԴԵՈ)
Հայ ըմբիշ Արսեն Հարությունյանը 7:0 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք մարզիկին Եվրոպայի առաջնության շրջանակում. ՎԻԴԵՈ
22:04
17 Ապրիլի 2023
Գոռ Սահակյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն
Գոռ Սահակյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն