Շանթ Սարգսյանը միանձնյա առաջատար է «Qatar Masters Open 2024» շախմատի միջազգային մրցաշարում
10.12.2024,
13:19
Շանթ Սարգսյանը «Qatar Masters Open»-ի միանձնյա առաջատարն է
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/. Գրոսմայստեր Շանթ Սարգսյանը միանձնյա առաջատար է Դոհայում ընթացող «Qatar Masters Open 2024» շախմատի միջազգային մրցաշարում, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Շանթից կես միավորով հետ են մնում գրոսմայստերներ Անդրեյ Եսիպենկոն, Արջուն Էրիգաիսին և Սալեհ Սալեմը։
Այսօր Շանթը կմրցի Արջուն Էրիգաիսիի հետ:
Մրցաշարի ավարտին մնացել է 3 խաղափուլ: