ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Չեխիա–Հայաստան ֆուտբոլային հանդիպման վայրը փոխվել է, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Խաղը տեղի կունենա օգոստոսի 31–ին Մլադա Բոլեսլավ քաղաքում։ Ավելի վաղ նախատեսվում էր, որ խաղը կանցկացվի Պլզեն քաղաքում։
Հանդիպումը կանցկացվի 2018 թ.–ի աշխարհի առաջնության ընտրական փուլում դանիացիների հետ խաղին նախապատրաստվելու շրջանակում։
Հայաստանը Ռումինիայի, Լեհաստանի, Դանիայի, Չեռնոգորիայի և Ղազախստանի հետ հայտնվել է միևնույն ընտրական խմբում։
Ավելի վաղ հայ ֆուտբոլիստները ընկերական երկու հանդիպում են անցկացրել Լոս Անջելեսում` 7։1 հաշվով ջախջախելով Գվատեմալային և 4։0 հաշվով` Սալվադորին։ –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում