430.21
4.37
402.59
+8
Եղանակը Երևանում
Հայ

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի մարզաշապիկին ապրիլյան պատերազմում հերոսացած Ռոբերտ Աբաջյանի նկարն էր

02:34
17 Օգոստոսի 2016

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Ռիոյի Օլիմպիադայում ոսկե մեդալ նվաճած ըմբիշ Արթուր Ալեքսանյանի մարզաշապիկին ապրիլյան պատերազմում հերոսացած Ռոբերտ Աբաջյանի նկարն էր։

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, հունահռոմեական ոճի ըմբիշ, ըմբշամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (98 կգ) դարձավ Ռիո դե Ժանեյրոյում անցկացվող 31-րդ oլիմպիական ամառային խաղերի չեմպիոն։

Եզրափակչում Արթուրը մենամարտեց կուբացի ըմբիշ Լուգո Կաբրերայի հետ, որին հաղթեց 3։0 հաշվով: 

19–ամյա Ռոբերտ Աբաջյանը զոհվել է ապրիլին Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի ժամանակ։ Վաշտի հրամանատարի մահվանից հետո, ոտքի վիրավորում ստացած Ռոբերտ Աբաջյանը հրամանատարությունը վերցնում է իր վրա և պատնեշի վրայից շարունակում մարտը։ Նկատելով, որ խրամատում զինամթերքը վերջանում է, զինվորներին ուղարկում է փամփուշտ բերելու։ Այդ ընթացքում հակառակորդին հաջողվում է թափանցել դիրք։  Մարտական խորշում դիրքավորվելով, Ռոբերտ Աբաջյանը մինչև վերջին փամփուշտը շարունակում է միայնակ կռվել թշնամու մեծաթիվ ուժերի դեմ` միևնույն ժամանակ կապ հաստատելով գումարտակի հրամանատարի հետ և վերջինիս կարևոր տեղեկություններ հաղորդելով դիրքում կատարվող դեպքերի մասին։ Նկատելով իրեն մոտեցող թշնամուն` Աբաջյանը վերջին անգամ կապի է դուրս գալիս և ասում, որ արդեն հանել է իր մոտ մնացած վերջին նռնակը ու պատրաստ սպասում է՝ հենց մոտենան, իր հետ միասին պայթեցնելու է նրանց, որ չհանձնվի։ Տեսնելով իրեն մոտեցող հակառակորդին, Աբաջյանը բացված նռնակը թաքցնում է ափի մեջ և ձեռքերը վեր բարձրացնում, իբր հանձնվում է։ Թույլ տալով, որ բավականաչափ իրեն մոտենան, Աբաջյանն իր հետ միասին նռնակով պայթեցնում է հակառակորդի մի քանի զինվորի։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:50
10 Նոյեմբերի 2023
Արման Ավանեսյանը բրոնզե մեդալ է նվաճել Երևանում մեկնարկած սամբոյի աշխարհի առաջնությունում
Հայաստանն առաջին մեդալներն է նվաճել Երևանում մեկնարկած սամբոյի աշխարհի առաջնությունում
11:04
10 Նոյեմբերի 2023
Երևանում մեկնարկում է Սամբոյի աշխարհի առաջնությունը (ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ)
Երևանում մեկնարկում էր Սամբոյի աշխարհի առաջնությունը, Հայաստանը ներկայացված է 21 մարզիկներով
21:15
07 Նոյեմբերի 2023
ՀՖՖ-ն նոր նախագահ կընտրի․ հայտնի է ընտրության օրը
ՀՖՖ-ն նոր նախագահ կընտրի․ հայտնի է ընտրության օրը
21:15
06 Նոյեմբերի 2023
Հայաստանի պաուերլիֆտինգի հավաքականը 11 մեդալ է նվաճել Հռոմում կայացած աշխարհի առաջնությունում
Հայաստանի պաուերլիֆտինգի հավաքականը 11 մեդալ է նվաճել Հռոմում կայացած աշխարհի առաջնությունում
10:28
01 Նոյեմբերի 2023
Ռոնալդուն խաղի ժամանակ առաջարկել է փոխել մրցավարին (ՎԻԴԵՈ)
Կրիշտիանու Ռոնալդուն խաղի ժամանակ առաջարկել է փոխել մրցավարին․ ՎԻԴԵՈ
10:30
31 Հոկտեմբերի 2023
Լիոնել Մեսսին 8-րդ անգամ արժանացել է «Ոսկե գնդակ» մրցանակին
Արգենտինացին կարիերայում նվաճեց 8-րդ «Ոսկե գնդակը»
10:42
30 Հոկտեմբերի 2023
Ըմբիշ Յուրիկ Հովեյանը հաղթեց ադրբեջանցի մարզիկին աշխարհի առաջնությունում, այժմ կպայքարի բրոնզե մեդալի համար
Հունահռոմեական ոճի ըմբիշ Յուրիկ Հովեյանը սփոփիչ գոտեմարտում 2-2 հաշվով հաղթեց ադրբեջանցի Բաբաշովին և կպայքարի բրոնզե մեդալի համար
11:09
24 Հոկտեմբերի 2023
Երեք հայ հեծանվորդներ 5 մեդալ են նվաճել Վրաստանի բաց առաջնությունում
Հեծանվորդներ Վահե Վիրաբյանը, Էդուարդ Գրիգորյանը և Արթուր Վարելջյանը երեք մեդալ են նվաճել Վրաստանի բաց առաջնությունում

15:21
20 Հոկտեմբերի 2023
ՀՖՖ–ն պաշտոնական հայտարարություն է տարածել Հայաստան-Ուելս հանդիպման տոմսերի վերաբերյալ
Ի պատասխան նոյեմբերի 18-ին Երևանում կայանալիք Հայաստան – Ուելս հանդիպման տոմսերի գների վերաբերյալ ԶԼՄ ներկայացուցիչների կողմից ստացված հարցումների՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել
19:37
16 Հոկտեմբերի 2023
«Ինտերը» պատրաստ է երկարաձգել պայմանագիրը Մխիթարյանի հետ
Միլանի «Ինտերը» մտադիր է երկարաձգել պայմանագիրը կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ
14:47
13 Հոկտեմբերի 2023
Հայաստանը 6 մեդալ է ապահովել բռնցքամարտի Եվրոպայի գավաթի խաղարկությունում
Մեր մարզիկները հաղթահարել են քառորդ եզրափակչի արգելքը և առնվազն բրոնզե մեդալ են ապահովել
15:37
10 Հոկտեմբերի 2023
Հաստատվել են Եվրո-2028-ի և Եվրո-2032-ի անցկացման վայրերը
Հաստատվել են Եվրո-2028-ի և Եվրո-2032-ի անցկացման վայրերը