ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն ներկայացնում է Ռիոյի օլիմպիական ավանը ներսից։
Ոչինչ չի կարող համախմբել մարդկանց այնպես, ինչպես դա անում է սպորտը: Ռիոյի` մարզիկների համար նախատեսված ավանը այդ ամենի վառ ապացույցն է:

Այստեղ զբոսնում, մարզվում և իրենց ազատ ժամանակն են անցկացնում Խաղերին ժամանած 10.500 մարզիկները, մարզիչները, օժանդակ և ադմինիստրատիվ կազմի ներկայացուցիչները:

Խոսում են աշխարհի գրեթե բոլոր լեզուներով և միմյանց հետ կիսում սնունդը, բնակարանները և, իհարկե, հաճելի ու հիշարժան պահերը:–0–










