Մարմնամարզության Հայաստանի թիմը վերադարձավ Եվրոպայի առաջնությունից (ՏԵՍԱՆՅՈւԹ, ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
31.05.2016,
21:00
Մարմնամարզության Հայաստանի հավաքականը մեդալների մեծ պաշարով վերադարձավ շվեյցարական Բեռն քաղաքում կայացած Եվրոպայի առաջնությունից:
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Մարմնամարզության Հայաստանի հավաքականը մեդալների մեծ պաշարով վերադարձավ շվեյցարական Բեռն քաղաքում կայացած Եվրոպայի առաջնությունից:
ՀԱՕԿ լրատվության բաժնի հաղորդմամբ` Բեռն-Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան վերադարձան Եվրոպայի առաջնության չեմպիոն Հարություն Մերդինյանը, փոխչեմպիոններ Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը և Արթուր Ավետիսյանը, ինչպես նաև թիմի մյուս անդամները և մարզիչները` գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ:
Հարություն Մերդինյանը՝ մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն>>
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր (ՏԵՍԱՆՅՈւԹ)>>
Մարմնամարզիկներին դիմավորելու էին եկել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ, Օլիմպիական խաղերի չեմպիոն Ալբերտ Ազարյանը, բազմաթիվ մարզասերներ, հարազատներ և ընկերներ:–0–