Գրիշչուկ–Արոնյան հանդիպումն ավարտվել է ոչ–ոքի արդյունքով London Chess Classic մրցաշարի շրջանակում

13.12.2015, 17:16
Ռուս շախմատիստ Ալեքսանդր Գրիշչուկը սպիտակ խաղաքարերով ոչ–ոքի է խաղացել հայ շախմատիստ Լևոն Արոնյանի հետ Լոնդոնում անցկացվող Chess Classic մրցաշարի 8–րդ տուրում;
Գրիշչուկ–Արոնյան հանդիպումն ավարտվել է ոչ–ոքի արդյունքով London Chess Classic մրցաշարի շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ռուս շախմատիստ Ալեքսանդր Գրիշչուկը սպիտակ խաղաքարերով ոչ–ոքի է խաղացել հայ շախմատիստ Լևոն Արոնյանի հետ Լոնդոնում անցկացվող Chess Classic մրցաշարի 8–րդ տուրում, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

8–րդ տուրում միակ հաղթանակը գրանցվել է Անիշ Գիրի–Խիկարու Նակամուրա զույգի խաղում, Անիշ Գիրին պարտության է մատնել Նակամուրային։ Մաքսիմ Վաշիե–Լագրավ–Մայքլ Ադամս, Վեսելին Տոպալով–Մագնուս Կառլսեն և Ֆաբիո Քարուանա–Վիշվանաթան Անանդ հանդիպումներն ավարտվել են ոչ–ոքի արդյունքով։

Արոնյանը զիջում է միայն Անիշ Գիրիին London Chess Classic–ի երկրորդ տուրից հետո>>

8–րդ տուրից հետո Վաշիե–Լագրավը  և Գիրին վաստակել են 5–ական միավոր, Արոնյանը, Գրիշչուկը, Կառլսենը` 4,5–ական միավոր, Քարուանան` 4 միավոր, Նակամուրան` 3,5 միավոր, Անանդը` 3, Տոպալովը` 2 միավոր։

Վերջին տուրը կանցկացվի կիրակի։–0–