Լավ խաղացողների մեծությունն այն է, որ նրանք ցանկացած պահի կարող են միացնել հինգերորդ փոխանցումը. Արոնյան

24.03.2016, 12:30
Դիրքս լավն էր, իսկ ես հիմարի պես չէի կարողանում ընտրել , թե որ դիրքն է ավելի լավը, ասել է Արոնյանը։
Լավ խաղացողների մեծությունն այն է, որ նրանք ցանկացած պահի կարող են միացնել հինգերորդ փոխանցումը. Արոնյան

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Մոսկվայում անցկացվող Հավակնորդների մրցաշարի ժամանակ բուլղարացի Վեսելին Տոպալովի հետ հանդիպման կեսում կատարած կոպիտ սխալը ժամանակավոր մթագնում էր, ինչի հետևանքով նա պարտվեց, «Р-Спорт» գործակալությանը հայտարարել է հայ շախմատիստ Լևոն Արոնյանը։

Արոնյան – Տոպալով հանդիպումը հավակնորդների մրցաշարի 10-րդ տուրում ավարտվեց ոչ-ոքի>>

«Այդ պահին զբաղեցրած դիրքը հետաքրքիր էր, և ինձ դուր էր գալիս, սակայն վստահ չէի, որ գերակա դիրքում եմ։ Իսկ հետո ինչ–որ մթագնում սկսվեց։ Չգիտես ինչու ես մտածեցի, որ կարող եմ տանել Տոպալովի զինվորին, սակայն թերագնահատեցի c8–ի վրա նավակի քայլը։ Եվ դրանից հետո արդեն գրեթե չի լինում գերիշխող դիրք, և ես զայրույթից սկսեցի հիմար քայլեր անել», – ասել է Արոնյանը։

Նրա խոսքով` դրանից հետո արդեն նա էր ստիպված զգուշությամբ խաղալ։ «Մեծ հարգանքով եմ վերաբերվում Վեսելինին։ Լավ խաղացողների մեծությունն այն է, որ նրանք ցանկացած պահի կարող են միացնել հինգերորդ փոխանցումը», – ավելացրել է շախմատիստը։  

Արոնյանը նշեց, որ նավակների փոփոխությունը հանգեցրեց հավասար վերջնախաղի։ «Երբ նավակը կանգնած է e5–ի վրա, ես մեծ առավելություն ունեմ։ Կարելի էր խուսափել փոփոխությունից։ Դիրքս լավն էր, իսկ ես հիմարի պես չէի կարողանում ընտրել , թե որ դիրքն է ավելի լավը։ Մինչև ընտրեցի, սկսեցի կորցնել առավելությունս», – ասել է գրոսմայստերը։

«Այսօր վատ էի խաղում։ Եվ եթե շարունակեմ այսպես, ապա կպարտվեմ։ Պետք է հավաքվել», – եզրափակել է Արոնյանը։ –0–