ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Կրկնակի օլիմպիական չեմպիոն, սուսերամարտիկ Յանա Եգորյանը զբաղեցրել է Գրան–պրի մրցաշարի առաջին տեղը, որն անցկացվում է Մեքսիկայի Քանքուն քաղաքում, հաղորդում է Ռուսաստանի սուսերամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Եգորյանը պարտության է մատնել չորս մրցակիցներին։
Ավելի վաղ Եգորյանն
արժանացել էր ազգային մրցանակի 2016 թ.–ին ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում «Ռուսաստանի հպարտություն» անվանակարգում «Տարվա մարզուհի» կատեգորիայում։
Յանա Եգորյանը Ռուսաստանի հավաքականի կազմում 2016 թ.–ին Ռիոյի օլիմպիադայում նվաճել է երկու մեդալ։–0–