Խորվաթները սենսացիոն հաղթանակ տարան իսպանացիների նկատմամբ և դուրս եկան Եվրո–2016–ի փլեյ–օֆֆ
22.06.2016,
01:36
Խորվաթիայի հավաքականը 2։1 հաշվով սենսացիոն հաղթանակ տարավ Իսպանիայի հավաքականի նկատմամբ և դուրս եկավ Եվրո–2016–ի փլեյ–օֆֆ` խմբում զբաղեցնելով առաջին տեղը։

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Խորվաթիայի հավաքականը 2։1 հաշվով սենսացիոն հաղթանակ տարավ Իսպանիայի հավաքականի նկատմամբ և դուրս եկավ Եվրո–2016–ի փլեյ–օֆֆ` խմբում զբաղեցնելով առաջին տեղը։
Խաղի 7–րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Մորատան։ 45–րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Կալինիչը և 87–րդ րոպեին խորվաթներին առաջ մղեց Պերիշիչը։
Նույն խմբում Թուրքիան 2։0 հաշվով պարտության մատնեց չեխերին։
Խմբում խորվաթները վաստակել են 7 միավոր, իսպանացիները` 6, թուրքերը` 3 միավոր։ Չեխիան վաստակել է մեկ միավոր։–0–