ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Դոնեցկի «Շախտյորի» և Խորվաթիայի հավաքականի ավագ Դարիո Սռնայի հայրը մահացել է կիրակի` հունիսի 12–ին, Եվրո–2016–ի շրջանակում կայացած Խորվաթիա–Թուրքիա հանդիպման ժամանակ (1:0)։
Ինչպես հաղորդում է
Lenta.ru–ն, հղում անելով Gol.hr–ին, ֆուտբոլիստն իմացել է հոր մահվան լուրը խաղի ավարտից հետո։
Պորտալի հաղորդմամբ` Ուզեիր Սռնան տառապում էր ծանր հիվանդությունից։
D խմբի մեկնարկային հանդիպումը, որը կայացել է Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում, ավարտվել է 1։0 հաշվով` հօգուտ Խորվաթիայի։ Հանդիպման 41–րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը։ –0–