«Ճանապարհ դեպի Ռիո». ըմբիշ Գեորգի Կետոև

30.06.2016, 19:38
Ռիո դե Ժանեյրոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերից առաջ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն շարունակում է «Ճանապարհ դեպի Ռիո» նախագիծը, որի շրջանակում ներկայացնում է օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին և նրանց օլիմպիականների լուսանկարները։
«Ճանապարհ դեպի Ռիո». ըմբիշ Գեորգի Կետոև
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Ռիո դե Ժանեյրոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերից առաջ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն շարունակում է «Ճանապարհ դեպի Ռիո» նախագիծը, որի շրջանակում ներկայացնում է օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին և նրանց օլիմպիականների լուսանկարները։

Մեր հաջորդ հերոսը ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը վերջերս համալրած Գեորգի Կետոևն է (97 կգ): Նա ծնվել է 1985 թվականին Վրաստանում: Մինչև 2016 թվականը ներկայացրել է Ռուսաստանը, որի կազմում 2008 թվականի Պեկինի Օլիմպիական խաղերում դարձել է բրոնզե մեդալակիր, ինչպես նաև 2007 թվականին դարձել է աշխարհի, իսկ 2008-ին՝ Եvրոպայի չեմպիոն:

 - рис.1

Հայաստանի ներկայացուցիչը ըմբշամարտով սկսել է զբաղվել 11 տարեկանից: Կետոևը չի պատկերացնում, թե ինչ մարզաձևով կզբաղվեր, եթե ոչ ըմբշամարատով: Նրա համար կյանքում ամենակարևորն ընտանիքն է. կինը և երկու որդիները:

 -Խաղերին ի՞նչ թալիսման ես հետդ տանելու:

-Խաչս:

 - рис.2

-Ու՞մ կուզեիր կողքիդ կամ հանդիսատեսի շարքում տեսնել:

-Բարդ հարց է: Իհարկե, կցանկանայի որ ընտանիքս կողքիս լիներ, սակայն հասկանում եմ, որ նրանց ներկայությունը լարվածություն կառաջացներ ինձ մոտ:

 - рис.3

-Ո՞ւմ հետ ես առաջինը կիսելու հաջողությունդ:

-Կնոջս, ընտանիքիս,երեխաներիս:

-Նկարագրիր Օլիմպիական խաղերը երեք բառով:

-Անկանխատեսելիություն, երազանք, տոն:

 - рис.4

-Ինչպե՞ս կուզես, որ հիշվեն այս Օլիմպիական խաղերը:

-Ինձնից կախված ամեն ինչ ես կանեմ: Մնացածը՝ Աստված ինչպես կամենա:-0-