Իտալացիները դուրս մղեցին գործող չեմպիոնին Եվրոպայի առաջնությունից
22:25
27 Հունիսի 2016
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Իտալիայի հավաքականը պարտության մատնեց Իսպանիայի հավաքականին Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչում։ Փարիզի Սեն Դենի արվարձանի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում տեղի ունեցած հանդիպումն ավարտվեց 2։0 հաշվով։
Գոլի հեղինակներ դարձան Ջորջո Կիելինին (33–րդ րոպե) և Գրացիանո Պելլեն (90)։
Առաջնության գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականը 16 տարվա ընթացքում առաջին անգամ գնդակ բաց թողեց Եվրոպայի առաջնության փլեյ–օֆֆում։
Հուլիսի 2–ին կայանալիք քառորդ եզրափակչում իտալացիներն ուժերը կչափեն գերմանացիների հետ, ովքեր 1/8 եզրափակչում 3։0 հաշվով պարտության մատնեցին սլովակներին։