Իտալացի մասնագետը կարող է գլխավորել ֆուտբոլի ազգային հավաքականը. Թերթ

25.09.2018, 11:44
Մասնագետը կարող է ժամանել Հայաստան՝ բանակցություններ վարելու:
Իտալացի մասնագետը կարող է գլխավորել ֆուտբոլի ազգային հավաքականը. Թերթ

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դիտարկում է իտալացի մարզիչ Ջանի դե Բիազիի հետ համագործակցելու տարբերակը, գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը:

«Մեր տեղեկություններով՝ մասնագետը կարող է ժամանել Հայաստան՝ բանակցություններ վարելու: Կողմերի համաձայնության գալուն, սակայն, կարող է խանգարել մարզչի բարձր աշխատավարձը, – գրում է թերթը:

62-ամյա մասնագետը իտալացի նախկին ֆուտբոլիստ է, ով 2011-2017 թվականը գլխավորել է Ալբանիայի հավաքականը:–0–