Մխիթարյան. ինձ դուր է գալիս «Գաբալայի» դարպասին խփած գոլը, սակայն այն սկզբունքային չէր

06.11.2015, 18:01
Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատասխանել է ադրբեջանական ԶԼՄ–ներին հարցերին «Գաբալա» ակումբի հետ հանդիպումից հետո, որն ավարտվել է 4։0 հաշվով։
Մխիթարյան. ինձ դուր է գալիս «Գաբալայի» դարպասին խփած գոլը, սակայն այն սկզբունքային չէր

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատասխանել է ադրբեջանական ԶԼՄ–ներին հարցերին «Գաբալա» ակումբի հետ հանդիպումից հետո, որն ավարտվել է 4։0 հաշվով։

«Ինչ վերաբերում է իմ խփած գոլին, ապա ես հանդիպումից առաջ ասում էի, որ այն ինձ համար առանձնահատուկ խաղ չէ։ Սակայն ինձ դուր եկավ գոլը։ Այն սկզբունքային չէր», – ասել է Մխիթարյանը։

Նա մեկնաբանել է այն փաստը, որ հանդիպումը դիտելու էին եկել բազմաթիվ հայ երկրպագուներ`դրոշներով։

«Այստեղ շատ են իմ հայրենակիցները, ովքեր գալիս են դիտելու «Բորուսիայի» խաղերը։ Պետք չէ մտածել, որ դա կապված է ադրբեջանական ակումբի դեմ խաղի հետ։ Այդ երկրպագուները եկել էին իմ պատճառով»– նշել է Մխիթարյանը։

Նա նաև խոսել է հանդիպման ընթացքի, ինչպես նաև Ադրբեջան չգնալու պատճառների մասին։

Մխիթարյանի կարծիքով «Գաբալան» լավ թիմ է։

«Թիմի գլխավոր մարզչի հետ ծանոթ եմ, Գայի հետ միասին ենք խաղացել։ Գիտեմ նաև Զենյովին, Բեզոտոսնովին, Անտոնովին և Վերնիդուբին։ Հաջողություն եմ մաղթում ձեր ակումբին։ Ինչ վերաբերում է Բաքու չկատարած իմ այցին, ապա ես ցանկանում էի գալ, սակայն անվտանգության պատճառով որոշվեց, որ ես կմնամ Դորտմունդում։ Չեմ կարող ասել, թե ինչ կլիներ, եթե ես գայի Բաքու», – հայտարարել է Մխիթարյանը։

«Բորուսիան» ջախջախել է ադրբեջանական «Գաբալային», Մխիթարյանը ֆանտաստիկ գոլի հեղինակ է դարձել>>

Մխիթարյանը, ելնելով անվտանգության նկատառումներից, հրաժարվել է մասնակցել հոկտեմբերի 22–ին Բաքվում կայացած «Գաբալա»–«Բորուսիա» հանդիպմանը։ Դրանից առաջ Ադրբեջանից հայտարարություններ էին հնչում հայ կիսապաշտպանի հնարավոր ձերբակալության մասին Լեռնային Ղարաբաղ այցելելու պատճառով, սակայն ավելի ուշ Ադրբեջանի ԱԳՆ–ն ակնարկել էր, որ չի խոչընդոտի Մխիթարյանի այցին։ Արտագնա խաղում գերմանական ակումբը հաղթեց 3։1 հաշվով։–0–