Բռնցքամարտիկ Կարեն Չուխաջյանը դարձել է IBF Inter-Continental-ի տիտղոսակիր

23.01.2022, 19:12
Բռնցքամարտիկ Կարեն Չուխաջյանը դարձել է IBF Inter-Continental-ի տիտղոսակիր
Բռնցքամարտիկ Կարեն Չուխաջյանը դարձել է IBF Inter-Continental-ի տիտղոսակիր
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Միջին քաշային կարգում հանդես եկող ուկրաինահայ բռնցքամարտիկ Կարեն Չուխաջյանը հաղթել է բրիտանացի Ռայան Մարտինին և դարձել է IBF Inter-Continental-ի տիտղոսակիր, հաղորդում է glavpost.com-ը:

Մենամարտը տեղի է ունեցել Facher Sport Management բռնցքամարտի երեկոյի շրջանակում Գերմանիայի Կարլսրուե քաղաքում: 25-ամյա Չուխաջյանը հաղթել է իր մրցակցին ութերորդ ռաունդում տեխնիկական նոկաուտի արդյունքում:

Չուխաջյանը վերջին անգամ մենամարտել է նախորդ տարվա հուլիսին՝ հաղթելով նիկարագուացի Ռոբերտո Արիասին:-0-