ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Կիրակի Մոսկվայում ավարտված Գեղասահքի Եվրոպայի առաջնության եզրափակչում Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյանն ու Սիմոն Պրու/Սենեկալը զբաղեցրել է 19–րդ տեղը եզրափակիչ դուրս եկած 20 զույգերի շրջանում։
Երկու ծրագրերի արդյունքում մեր զույգը վաստակել է 131,30 միավոր։
Եվրոպայի առաջնության չեմպիոն է ճանաչվել Ֆրանսիան ներկայացնող Գաբրիել Պապադակիս/Գիյոմ Սիզերոն զույգը։ Երկրորդ տեղում ԵկատերինաԲոբրովա/Դմիտրի Սոլովյով զույգն է (ՌԴ, 187,13), երրորդը Ալեքսանդրա Ստեպանովա/Իվան Բուկին զույգն է (ՌԴ, 184,86)։–0–