529.69
7.45
476.43
+12
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի հավաքականը մոտեցել է երկրպագուների երազանքին` հասնել Եվրո-2020 եզրափակիչ. Դել Բոսկե

16:02
18 Հունիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայտնի իսպանացի մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն, ով Հայաստան է ժամանել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հրավերով, երեքշաբթի լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ՀՀ հավաքականի վերջին երկու հաղթանակները կարևոր քայլ է համարում նոր հաջողությունների հասնելու համար:

Հայաստանի հավաքականը հունիսի 8-ին իր առաջին հաղթանակն է տարել Եվրո-2020-ի ընտրական փուլում` հաղթելով Լիխտեյնշթեյնի հավաքականի 3:0 հաշվով: Իսկ հունիսի 11-ին հայ ֆուտբոլիստները երկրորդ անգամ անընդմեջ հաղթանակ են տարել` հաղթելով Հունաստանի թիմին` 2:3 հաշվով:

«Շնորհավորում եմ Հայաստանի Ֆուտբոլի հավաքականին երկու անընդմեջ հաղթանակների կապակցությամբ, քանի որ դա մոտեցնում է բոլոր հայերի երազանքը` մասնակցել Եվրո-2020 եզրափակչին», - ասաց Դել Բոսկեն:

Ըստ նրա, երկու վերջին հաղթանակները, բացի արդյունքից, շատ դրական լիցքեր են հաղորդել Հայաստանի թիմին:

«Սեպտեմբերին շատ կարևոր խաղեր կլինեն Հայաստանի հավաքականի համար: Այդ երկու հաղթանակները վստահություն ու հանգստություն տվեցին ֆուտբոլիստներին և երկրպագուներին, ինչը շատ կարևոր է հետագա նպատակների հասնելու համար», - նշեց Դել Բոսկեն:

Ըստ նրա, հիմա երկրպագուները լիովին իրավունք ունեն նոր հաղթանակներ պահանջել ազգային թիմից:

Ֆուտբոլի ֆեդերացիայում Դել Բոսկեն դասախոսությամբ հանդես եկավ հայ մարզիչների համար:-0-


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
23:11
15 Հոկտեմբերի 2019
Հայաստանի հավաքականը պարտվեց Ֆինլանդիային ԵՎՐՈ–2020–ի ընտրական փուլի շրջանակում
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 3։0 հաշվով զիջեց Ֆինլանդիայի հավաքականին ԵՎՐՈ–2020–ի ընտրական փուլի առանցքային խաղում։
19:33
15 Հոկտեմբերի 2019
Դուք ապացուցել եք, որ կարող եք հրաշքներ գործել. ձեզ տեսնենք, տղե′րք. Փաշինյանը քաջալերում է Հայաստանի հավաքականին
Դուք ապացուցել եք, որ կարող եք հրաշքներ գործել. ձեզ տեսնենք, տղե′րք. Փաշինյանը քաջալերում է Հայաստանի հավաքականին:
15:18
14 Հոկտեմբերի 2019
ՀՀ մարզիկները նվաճել են երեք մեդալ սամբոյի աշխարհի առաջնությունում (ՖՈՏՈ)
Հայաստանի մարզիկները կարողացան նվաճել երեք մեդալ՝ երկու արծաթ, մեկ բրոնզ:
14:25
14 Հոկտեմբերի 2019
Շանթ Սարգսյանն ու Արթուր Դավթյանը վերադարձել են մեդալներով աշխարհի առաջնությունից
Հայկական շախմատի պատանի աստղերը. Շանթ Սարգսյանն ու Արթուր Դավթյանը վերադարձել են մեդալներով աշխարհի առաջնությունից։
00:55
13 Հոկտեմբերի 2019
Հայաստանը ոչ–ոքի խաղաց Լիխտենշտեյնի հետ կարևորագույն խաղում
Հայաստանը ոչ–ոքի խաղաց Լիխտենշտեյնի հետ կարևորագույն խաղում:
00:34
13 Հոկտեմբերի 2019
1:0. Հայաստանի հավաքականը հաղթում է Լիխտենշտեյնին առաջին խաղակեսից հետո (ՎԻԴԵՈ)
1:0. Հայաստանի հավաքականը հաղթում է Լիխտենշտեյնին առաջին խաղակեսից հետո։
13:47
11 Հոկտեմբերի 2019
Ըմբիշ Ռաֆայել Աբրահամյանը, ով համարյա խեղդել էր թուրք հակառակորդին, իր հոնորարն ուղղել է նրա բուժմանը (ՎԻԴԵՈ)
Աղմուկ հանած գոտեմարտից առաջ թուրքը խոստացել է Ռուսաստանից բերել հայի գլուխը
13:36
07 Հոկտեմբերի 2019
Հայտնի է Հայաստանի հավաքականի կազմը Լիխտենշտեյնի և Ֆինլանդիայի թիմերի հետ հանդիպումներին
Հոկտեմբերի 12-ին և 15-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրո-2020-ի ընտրական փուլի 7-րդ և 8-րդ տուրերի հանդիպումները:
10:15
07 Հոկտեմբերի 2019
Մարտիկ Ռաֆայել Աբրահամյանը հաղթել է թուրք մրցակցին ММА GFC-18 մրցաշարում (ՎԻԴԵՈ)
Մարտիկ Ռաֆայել Աբրահամյանը փայլուն հաղթանակ է տարել թուրք մրցակցի նկատմամբ ММА – GFC 18 մրցաշարի շրջանակում։
10:54
04 Հոկտեմբերի 2019
Արցախի դրոշով դրոնը «Դյուդելանժ»- «Ղարաբաղ» խաղում սկանդալի առիթ է դարձել (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արցախի դրոշը դրոնով հայտնվել է խաղադաշտում։
16:50
01 Հոկտեմբերի 2019
Հենրիխ Մխիթարյանի վնասվածքը լուրջ է, նա հանդիպումներ բաց կթողնի
Հենրիխ Մխիթարյանն այսօր Հռոմում բուժզննման է ենթարկվել, վնասվածքը լուրջ է:
13:21
30 Սեպտեմբերի 2019
Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել «Ռոմա» – «Լեչե» հանդիպման ժամանակ (ՖՈՏՈ)
Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել «Ռոմա» – «Լեչե» հանդիպման ժամանակ: