ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Քիչ առաջ Փհենչհանի «Օլիմպիական մարզադաշտում» կայացավ ձմեռային 23–րդ Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը։
Օլիմպիական շքերթի ժամանակ Հայաստանի դրոշակակիրն էր դահուկավազորդ Միքայել Միքայելյանը։
Հայկական պատվիրակության կազմում օլիմպիական շքերթին մասնակցեցին նաև պատվիրակության ղեկավար Գագիկ Բոլշիկյանը, օլիմպիականներ Կատյա Գալստյանն ու Աշոտ Կարապետյանը, լեռնադահուկային սպորտի Հայաստանի հավաքականների մարզիչներ Արթուր Միքայելյանը և Սեյրան Հարությունյանը, Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը։
Հայաստանը, որպես անկախ պետություն, առաջին անգամ ձմեռային Օլիմպիադային մասնակցել է 1994 թ.–ին Լիլեհամերում և դրանից հետո մասնակցել է բոլոր խաղերին։
Հայաստանի մարզիկներն ընդհանուր առմամբ նվաճել են 16 օլիմպիական մեդալ, այդ թվում` երկու ոսկե և հինգ արծաթե։ Ոսկե մեդալներ են նվաճել հայ ըմբիշները։ Բոլոր մեդալները հայ մարզիկները նվաճել են ամառային Օլիմպիադաներում։–0–