ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայ մարզիկ Արթուր Դավթյանը նվաճել է առաջին տեղը Մոսկվայում անցկացվող Սպորտային մարմնամարզության Վորոնինի գավաթում։
Ինչպես հաղորդում են ռուսական ԶԼՄ–ները, հայաստանցի մարզիկը հաղթել է` վաստակելով 84,500 միավոր։
Երկրորդ տեղը զբաղեցրել է ճապոնացի Տեպի Միվան` 84,000 միավորով, բրոնզե մեդալակիր է դարձել ռուս Դմիտրի Լանկինը` 82,900 միավորով։–0–