ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հավակնում է Լոնդոնում անցկացվող Grand Chess Tour մրցաշարի գլխավոր մրցանակին։
Ինչպես հայտնում է chesspro.ru կայքը, նոքաութ–համակարգի գլխավոր մրցանակն են խաղարկում լավագույն մասնակիցները Grand Chess Tour–ի նախորդ փուլերի արդյունքներով։
Խաղարկությանը, բացի Արոնյանից, մասնակցում են Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Մաքսիմ Վաշիե Լագրավը (Ֆրանսիա) և Խիկարու Նակամուրան (ԱՄՆ)։
Կիսաեզրափակիչները կանցնեն դեկտեմբերի 11–13–ը, իսկ դեկտեմբերի 15–17–ը կկայանան հանդիպումներ 1–ին և 3–րդ տեղերի համար։
Խաղերը բաղկացած են երկու պարտիաներից։ Դասականի համար հաղթանակին տրվում է 6 միավոր, 3` ոչ–ոքիի համար, արագ շախմատում`4 միավոր հաղթանակի համար, 2–ը` ոչ–ոքիի, բլիցում` 2 միավոր հաղթանակի համար, 1` ոչ–ոքիի համար։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում