Գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը բրոնզե մեդալ է նվաճել Mentor Cup-2017 մրցաշարում (ՏԵՍԱՆՅՈւԹ)

16.01.2017, 19:32
Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը բրոնզե մեդալ է նվաճել Mentor Cup-2017 միջազգային մրցաշարում։
Գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը բրոնզե մեդալ է նվաճել Mentor Cup-2017 մրցաշարում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը բրոնզե մեդալ է նվաճել Mentor Cup-2017 միջազգային մրցաշարում։

Հայ գեղասահորդուհին վաստակել է 150,94 միավոր` զիջելով միայն երկու ֆրանսիացի գեղասահորդուհիներին։ Միաժամանակ, մրցումների առաջին օրվա արդյունքներով` Գալուստյանը զբաղեցրել է առաջին տեղը։

Գալուստյանի կարճ ծրագրի տեսանյութը


Գալուստյանի ազատ ոճի ծրագրի տեսանյութը


Մրցաշարն անցկացվում էր Լեհաստանի Տորուն քաղաքում հունվարի 10–15–ը։–0–