424.95
4.2
401.46
+16
Եղանակը Երևանում
Հայ

Երկու հայ շախմատիստներ հաղթել են Եվրոպայի 2016 թ.–ի պատանեկան առաջնությունում

14:20
28 Օգոստոսի 2016

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Երկու հայ շախմատիստներ Մանվել Պետրոսյանն ու Մամիկոն Ղարիբյանը հաղթել են Պրահայում ավարտված Եվրոպայի 2016 թ.–ի պատանեկան առաջնությունում, նշվում է առաջնության կայքում։

Առաջնության արդյունքներով` Պետրոսյանը (մինչև 18 տարեկանների կատեգորիա) և Ղարիբյանը (12 տարեկան) հնարավոր 9 միավորից վաստակել են 7,5–ական միավոր։

Տարբեր տարիքային կատեգորիաներում հանդես եկող Հայաստանի ներկայացուցիչներից առաջին տասնյակում են ներառվել են Ռուդոլֆ Փաշիկյանը (8 տարեկան, 7–րդ տեղ), Արսեն Դավթյանը (10 տարեկան, 6–րդ տեղ), Շանթ Սարգսյանը (14 տարեկան, 6–րդ տեղ), Արամ Հակոբյանը (16 տարեկան, 5–րդ տեղ) և Հայկ Մարտիրոսյանը (18 տարեկան, 5–րդ տեղ)։

Աղջիկների շրջանում առաջնությանը Հայաստանը ներկայացրել են Անահիտ Մկրտչյանը (14 տարեկան, 49–րդ տեղ), Մարիամ Ավետիսյանը (16 տարեկան, 8–րդ տեղ) և Սոնա Ասատրյանը (18 տարեկան, 12–րդ տեղ)։

Մեդալային հաշվարկում Հայաստանը զբաղեցրել է երկրորդ տեղը` զիջելով միայն Ռուսաստանին, երրորդը Իսպանիան է։

Եվրոպայի պատանեկան առաջնությունն անցկացվել է վեց տարիքային կատեգորիաներում, այն մեկնարկել է օգոստոսի 17–ին և ավարտվել 27–ին։

Առաջնությունն անցկացվել է 9 փուլով, շվեյցարական համակարգով։ Առաջնությանը մասնակցել է 740 պատանի և ավելի քան 460 աղջիկ։ Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմել է 20 հազար եվրո։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:21
20 Հոկտեմբերի 2023
ՀՖՖ–ն պաշտոնական հայտարարություն է տարածել Հայաստան-Ուելս հանդիպման տոմսերի վերաբերյալ
Ի պատասխան նոյեմբերի 18-ին Երևանում կայանալիք Հայաստան – Ուելս հանդիպման տոմսերի գների վերաբերյալ ԶԼՄ ներկայացուցիչների կողմից ստացված հարցումների՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել
19:37
16 Հոկտեմբերի 2023
«Ինտերը» պատրաստ է երկարաձգել պայմանագիրը Մխիթարյանի հետ
Միլանի «Ինտերը» մտադիր է երկարաձգել պայմանագիրը կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ
14:47
13 Հոկտեմբերի 2023
Հայաստանը 6 մեդալ է ապահովել բռնցքամարտի Եվրոպայի գավաթի խաղարկությունում
Մեր մարզիկները հաղթահարել են քառորդ եզրափակչի արգելքը և առնվազն բրոնզե մեդալ են ապահովել
15:37
10 Հոկտեմբերի 2023
Հաստատվել են Եվրո-2028-ի և Եվրո-2032-ի անցկացման վայրերը
Հաստատվել են Եվրո-2028-ի և Եվրո-2032-ի անցկացման վայրերը
13:48
02 Օգոստոսի 2023
Գարիկ Կարապետյանը՝ ծանրամարտի Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնության չեմպիոն
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Գարիկ Կարապետյանը (102 կգ) ոսկե մեդալ է նվաճել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնությունում
15:35
28 Հուլիսի 2023
Ծանրորդ Գառնիկ Չոլակյանը հռչակվել է Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
Ծանրորդ Գառնիկ Չոլակյանը հռչակվել է Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
13:41
24 Հուլիսի 2023
Հայտնի է, թե որքան է «Այաքսը» պատրաստ վճարել Էդուարդ Սպերցյանի համար
Հայտնի է, թե որքան է «Այաքսը» պատրաստ վճարել Էդուարդ Սպերցյանի համար
11:51
24 Հուլիսի 2023
Հայ բռնցքամարտիկը տպավորիչ հաղթանակ է տարել ադրբեջանցու նկատմամբ (ՎԻԴԵՈ)
Հայ բռնցքամարտիկը պարտության է մատնել ադրբեջանցի մարզիկի Ռումինիայում ընթացող Եվրոպայի պատանիների առաջնությունում. ՎԻԴԵՈ
13:12
12 Հուլիսի 2023
Հայ մրցավարները կսպասարկեն ՈՒԵՖԱ ՉԼ որակավորման փուլի հանդիպում
Հանդիպումը տեղի կունենա այսօր
10:09
11 Հուլիսի 2023
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
09:43
03 Հուլիսի 2023
Ըմբիշ Կնյազ Իբոյանը հաղթել է թուրք ըմբիշին և նվաճել Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալ (ՎԻԴԵՈ)
Ըմբիշ Կնյազ Իբոյանը հաղթել է թուրք ըմբիշին և նվաճել Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալ. ՎԻԴԵՈ
18:56
30 Հունիսի 2023
Հայ ըմբիշ Անդրանիկ Ավետիսյանը 10:4 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց ադրբեջանցուն Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում (ՎԻԴԵՈ)
Հայ ըմբիշ Անդրանիկ Ավետիսյանը 10:4 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց ադրբեջանցուն Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում. ՎԻԴԵՈ