Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը` Կորոտկովի անվան միջազգային հուշամրցաշարի հաղթող
15.05.2016,
17:23
Ռուսաստանի Խաբարովսկ քաղաքում ավարտված բռնցքամարտի Կոնստանտին Կորոտկովի անվան միջազգային հուշամրցաշարում Հայաստանի ներկայացնող 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը դարձել է ոսկե մեդալակիր:
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի Խաբարովսկ քաղաքում ավարտված բռնցքամարտի Կոնստանտին Կորոտկովի անվան միջազգային հուշամրցաշարում Հայաստանի ներկայացնող 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը դարձել է ոսկե մեդալակիր:
ՀԱՕԿ լրատվության բաժնի հաղորդմամբ` Մանասյանը եզրափակչում առավելության է հասել Ռուսաստանի ներկայացուցչի նկատմամբ և նվաճել է ոսկե մեդալ:
Հայաստանի մյուս ներկայացուցիչները` 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, 69 կգ քաշային Գոռ Երիցյանը, 81 կգ քաշայիններ Արսեն Հայրապետյանն ու Արման Հովիկյանը մեդալներ չեն նվաճել:
Կոնստանտին Կորոտկովի անվան միջազգային հուշամրցաշարին մասնակցում էին 21 երկրի ներկայացուցիչներ:–0–