Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան թույլատրել է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներին մասնակցել Ռիոյի Օլիմպիական խաղերին

02.06.2016, 12:19
Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան՝ ԱԻԲԱ-ն, թույլատրել է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներին մասնակցել Ռիոյի ամառային Օլիմպիական խաղերին:
Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան թույլատրել է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներին մասնակցել Ռիոյի Օլիմպիական խաղերին
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան՝ ԱԻԲԱ-ն, թույլատրել է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներին մասնակցել Ռիոյի ամառային Օլիմպիական խաղերին:

ՀԱՕԿ լրատվության բաժնի հաղորդմամբ` ԱԻԲԱ-ն նման որոշում ընդունել է հերթական համաժողովի ժամանակ, որտեղ 84 պատվիրակ կողմ է եղել նման փոփոխության:

Բռնցքամարտի մրցումները կանցկացվեն Բրազիլիայի Բառա համայնքում Բռնցքամարտի դահլիճը տեղավորում է 9000 հանդիսական: Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարը կմեկնարկի օգոստոսի 6-ին և կեզրափակվի 21-ին:

Հայաստանը 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի կներկայացնեն բռնցքամարտիկներ Արթուր Հովհաննիսյանը (49 կգ) և Նարեկ Աբգարյանը (52 կգ), Արամ Ավագյանը (56 կգ) և Վլադիմիր Մարգարյանը (69 կգ):–0–