ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Բասկետբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը գերազանցեց Էստոնիայի հավաքականին, հաղորդում է ՀԱՕԿ լրատվության բաժինը։
Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականն ավարտեց ելույթները Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի խմբային մրցաշարում:
A ենթախմբում հայ բասկետբոլիստներն անցկացրին 4 հանդիպում, որոնցից միայն մեկում կարողացան հաղթանակ տոնել և 5 միավորով գրավեցին 5-րդ հորիզոնականը:
Հայաստանը պայքարը շարունակեց 17-ից 20-րդ տեղերի համար՝ մրցելով Էստոնիայի թիմի հետ:
Հանդիպումն ավարտվեց 74:68` հօգուտ Հայաստանի: Այս խաղի ամենաարդյունավետ խաղացողը Սթիվեն Էնոչն էր:
Այժմ Հայաստանի հավաքականը 17-րդ տեղի համար ևս մեկ հանդիպում կանցկանցի:–0–