Բասկետբոլի Հայաստանի մինչև 18 տարեկանների ազգային թիմը Եվրոպայի առաջնության եզրափակչում է

12.07.2016, 21:05
Բասկետբոլի Հայաստանի մինչև 18 տարեկանների ազգային թիմը դուրս եկավ Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի եզրափակիչ:
Բասկետբոլի Հայաստանի մինչև 18 տարեկանների ազգային թիմը Եվրոպայի առաջնության եզրափակչում է
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Բասկետբոլի Հայաստանի մինչև 18 տարեկանների ազգային թիմը դուրս եկավ Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի եզրափակիչ:

Կիսաեզրափակչում Հայաստանի հավաքականը մրցում էր Մալթայի թիմի հետ:

Առաջին երկու քառորդներից հետո Վահագն Հարությունյանի սաները հաղթում էին 26:15 հաշվով: Հաջորդ երկու քառորդներից հետո հավաքականը պահպանեց առավելությունը և ի վերջո հաղթեց 59:42 հաշվով, հաղորդում է ՀԱՕԿ լրատվության բաժինը։

Եզրափակչում Հայաստանի հավաքականը կմրցի Վրաստան-Անդորրա զույգի հաղթողի հետ: Եզրափակիչը կկայանա հուլիսի 13-ին:–0–