ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը գովաբանել է թիմի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուին, ում հասցեին վերջին շրջանում քննադատություններ են հնչում:
Ինչպես հաղորդում է armsport.am-ը, հղում անելով «AS»-ին, Զիդանը նշել է, որ շաբաթ հնարավորություն են կունենան շտկել իրավիճակը երկու անընդմեջ պարտություններից հետո:
«Ռոնալդուին քննադատելու են, երբ նա գոլ չխփի, երբ խաղա իր համար անսովոր դիրքում: Նա շարունակում է մնալ այն ֆուտբոլիստը, ով միայնակ կարող է որոշել խաղի ելքը: Եթե ինքներդ ֆուտբոլ չեք խաղացել, ապա չեք կարող դա հասկանալ», - նշել է մարզիչը: -0-