ԶԼՄ-ները հայտնում են «Մանչեսթեր Յունայթեդի» մարզչի ճակատագրի մասին

25.12.2017, 16:55
«Մանչեսթեր Յունայթեդ»–ի և թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի միջև պայմանագիրը երկարացնելու բանակցությունները շարունակություն չեն ստանա:
ԶԼՄ-ները հայտնում են «Մանչեսթեր Յունայթեդի» մարզչի ճակատագրի մասին

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /Նովոստի Արմենիա/. «Մանչեսթեր Յունայթեդ»–ի և թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի միջև պայմանագիրը երկարացնելու բանակցությունները շարունակություն չեն ստանա:

Загружается новость ... "Лево"

Ինչպես հայտնում է sports.ru-ն, ըստ տարածվող լուրերի, «կարմիր սատանաների» սեփականատերերին դուր չի գալիս թիմի ցուցադրած խաղը: «Յունայթեդին» քննադատում են չափազանց պրագմատիկ ֆուտբոլի համար, ընդ որում` նշվում է, որ Մոուրինյուի աշխատանքի ընթացքում թիմը մեծ գումարներ է ծախսել թիմը հզորացնելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ անցած խաղաշրջանում պորտուգալացին երեք մրցանակ է նվաճել թիմի հետ և վաստակել ղեկավարության վստահությունը, սակայն թիմի վերջին ոչ վստահ խաղերը ստիպել են ղեկավարությանը վերանայել իրենց դիրքորոշումը և մտածել համագործակցությունը ընդլայնելու հեռանկարի մասին: Ընդ որում, Անգլիայի առաջնության աղյուսակում 19 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 13 միավորով հետ է մնում «Մանչեսթեր Սիթիից»: -0-