ԵՐԵՎԱՆ, 13 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Վարշամ Բորանյանը, ով հանդես է գալիս 71 կգ քաշային կատեգորիայում, մրցումների վերջին օրը հռչակվել է Հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն։
Եզրափակչում Բորանյանը 3։0 հաշվով պարտության է մատնել սերբ մարզիկ Ալեքսանդր Մակսիմովիչին։
Բացի այդ, 75 կգ քաշային կարգում հանդես եկող Կարապետ Չալյանը նվաճել է բրոնզե մեդալ, իսկ Լեհաստանի դրոշի ներքո հանդես եկող Էդգար Բաբայանը (80 կգ) զբաղեցրել է երկրորդ տեղը։
Նախօրեին արծաթե մեդալներ են նվաճել Ռոման Ամոյանն (59 կգ) ու Արթուր Ալեքսանյանը (98 կգ)։
Այսպիսով, Հայաստանի թիմն ընդհանուր առմամբ նվաճել է մեկ ոսկե, երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալ։–0–