Վահան Բիչախչյանը փորձաշրջան է անցնում Մոսկվայի ԲԿՄԱ-ում

09.10.2016, 17:14
Գյումրիի «Շիրակի» 17-ամյա ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը փորձաշրջան է անցնում Մոսկվայի ԲԿՄԱ-ում։
Վահան Բիչախչյանը փորձաշրջան է անցնում Մոսկվայի ԲԿՄԱ-ում

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Գյումրիի «Շիրակի» 17-ամյա ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը փորձաշրջան է անցնում Մոսկվայի ԲԿՄԱ-ում, հայտնում է armsport–ը։

Մոսկովյան ակումբը ստուգողական հանդիպում  է անցկացրել «Անժիի» հետ, որի առաջին խաղակեսին մասնակցել է Բիչախչյանը:

Օրեր առաջին «The Guardian»-ը Վահան Բիչախչյանին ընդգրկել էր 60 ամենատաղանդավոր երիտասարդ ֆուտբոլիստների ցուցակում:–0–