ՈՒԵՖԱ-ն տուգանել է ՌՖՄ-ին և պայմանականորեն որակազրկել է Ռուսաստանի հավաքականին մինչև «Եվրո 2016»-ի վերջը

14.06.2016, 16:43
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը 150 հազար եվրոյով տուգանել է Ռուսաստանի ֆուտբոլի միությանը:
ՈՒԵՖԱ-ն տուգանել է ՌՖՄ-ին և պայմանականորեն որակազրկել է Ռուսաստանի հավաքականին մինչև «Եվրո 2016»-ի վերջը
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) 150 հազար եվրոյով տուգանել է Ռուսաստանի ֆուտբոլի միությանը` Եվրոպայի առաջնության շրջանակում Անգլիայի հավաքականի հետ խաղի ժամանակ ռուս երկրպագուների անկարգությունների պատճառով:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, հղում անելով ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությանը, Ռուսաստանի հավաքականը պայմանականորեն որակազրկվել է մինչև մրցաշարի ավարտը։

Նման անկարգությունների կրկնության դեպքում թիմը կորակազրկվի Եվրոպայի առաջնությունից:

Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականը «Եվրո 2016»-ի շրջանակում առաջին խաղի ժամանակ ոչ–ոքի է խաղացել Անգլիայի հավաքականի հետ` վերջին րոպեներին հավասարեցնելով հաշիվը։ –0–