ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. ՈւԵՖԱ–ն հրապարակել է Եվրո–2016–ի խմբային փուլի լավագույն դարպասապահների հնգյակը` ըստ պահած գնդակների թվի, հաղորդում է
Ինտերֆաքսը։
Առաջին տեղում է իսլանդացի Հաննես Հալդոուրսոնը` 19 պահած գնդակ, երկրորդը հյուսիսիռլանդացի Մայքլ Մակհովերն է (16)։
Ռուսաստանի հավաքականի դարպասապահ Իգոր Ակինֆեևը երեք հանդիպումներում պահել է 14 գնդակ, նույնքան ցուցանիշ են գրանցել ուկրաինացի Անդրեյ Պյատովն ու թուրք Վոլկան Բաբաջան։ –0–
