ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Երևանում ավարտվել է շախմատի Հայաստանի առաջին խմբի առաջնությունը:
Загружается новость ... "Лево"
Բարձրագույն խմբի երեք ուղեգրի համար պայքարում էր 14 շախմատիստ, այդ թվում 3 գրոսմայստեր և 7 միջազգային վարպետ, հաղորդում է ՀԱՕԿ մամուլի ծառայությունը։
Մրցաշարի հաղթող է ճանաչվել միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը՝ 13 հնարավորից վաստակելով 9 միավոր: Նա կես միավորով առաջ է անցել միջազգային վարպետներ Մանուել Պետրոսյանից և Շանթ Սարգսյանից: Այս շախմատիստները բարձրագույն խմբում խաղալու իրավունք են ստացել:-0-