ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը «Զվարթնոց» օդանավակայանում ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշել, որ Սպլիտ էր մեկնել չեմպիոնական տիտղոսի համար, հաղորդում է ՀԱՕԿ մամուլի ծառայությունը։
«Մենք գիտեինք, որ ոսկե մեդալի հետևից ենք գնում: Եվրոպայի առաջնությունը դիտարկում էինք որպես արդյունքները բարելավելու և աշխարհի առաջնությունում հաջող հանդես գալու հնարավորություն», – նշել է Մարտիրոսյանը։
Загружается новость ... "Лево"
Նրա խոսքով, մրցակցության բացակայությունն իրեն չէր խանգարում, հակառակը, օգնում էր հանգիստ կատարել գործը:
«Ուրախ եմ Գոռ Մինասյանի և Ռուբեն Ալեքսանյանի համար, որոնք նույնպես կարողացան կատարել իրենց առջև դրված խնդիրը:Մեր հավաքականի կազմում վեց ծանրորդ էր, բայց մենք կարողացանք միավորների հաշվարկով զբաղեցնել 6-րդ հորիզոնականը», – նշել է Մարտիրոսյանն ու ավելացրել, որ երիտասարդ տարիքը պարտավորեցնում է շարունակելու ավելի բարձր արդյունքներ ցույց տալ:
«Պետք է լսել մարզչին, պահպանել ռեժիմը և քրտնաջան աշխատել. սա է հաջողության գաղտնիքը: Իմ հաղթանակը նվիրում եմ համայն հայ ժողովրդին»,- նշել է Սիմոն Մարտիրոսյանը:–0–