Սանչեսը մեկնաբանել է ՄՅՈւ–ում իր շուրջ ստեղծված իրավիճակը

22.03.2018, 11:32
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը պատմել է «կարմիր սատանաների» կազմում հարմարվելու մասին:
Սանչեսը մեկնաբանել է ՄՅՈւ–ում իր շուրջ ստեղծված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի./Նովոստի–Արմենիա/. Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Չիլիի հավաքականի հարձակվող Ալեքսիս Սանչեսը պատմել է «կարմիր սատանաների» կազմում հարմարվելու մասին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Ալեքսիս Սանչեսը նոր ակումբում հարմարվելու որոշակի խնդիրներ ունի։ Նա մինչ օրս չի կարողանում ինտեգրվել թիմում, իսկ մարզումներին մռայլ տեսք ունի։ Ֆուտբոլիստը հաճախ մենակ է մնում, իսկ ճաշարանում մենակ է ուտում։

Загружается новость ... "Лево"

«Ինքս իմ նկատմամբ պահանջկոտ եմ, ավելին էի սպասում: Մանչեսթեր տեղափոխվելուց հետո բարդ էր հարմարվել նոր իրավիճակին: Նույնիսկ մտածում էի հավաքականին առաջիկա խաղերում չմիանալու մասին», – նշել է Սանչեսը, հաղորդում է armsport–ը` հղում անելով Mirror-ին։

Նրա խոսքով` ակումբի փոփոխությունն իր համար լավ գաղափար էր թվում:

«Առաջին անգամ եմ այլ թիմ տեղափոխվել հունվարին: Սակայն դա այդքան էլ հեշտ չէր»,- նշել է Սանչեսը։

Ակումբում մտահոգված են, որ Սանչեսը կարող է կրկնել արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիայի ճակատագիրը, ով այդպես էլ չհարմարվեց ակումբին և մեկ խաղաշրջան անց անցավ «Պարի Սեն Ժերմեն»։

Սանչեսը «Մանչեսթեր Յունայթեդում» վեց խաղ է անցկացրել, մեկ գոլի հեղինակ է դարձել։ -0–