441.06
4.43
403.38
-2
Եղանակը Երևանում
Հայ

Ռիոյում ձեռքի վնասվածք ստացած հայ ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը մոտ մեկ ամսից կվերսկսի մարզումները

19:56
12 Օգոստոսի 2016
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Ռիոյում ընթացող Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող 20-ամյա Անդրանիկ Կարապետյանը, ով ձեռքի ծանր վնասվածք էր ստացել, անհրաժեշտ բուժօգնություն ստացել է։

Նրա ձեռքը կոտրված չէ, պարզապես հոդի տեղաշարժ է եղել, միակ խնդիրը ջլերի հետ է, որոնք մասնակի պատռվել են, հաղորդում է Tert.am–ը` հղում անելով Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանին։

Ռոստոմյանի խոսքով՝ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն արդեն պայմանավորվել է ռուս բժիշկների հետ, և մարզիկը օգոստոսի 16-ին մեկնելու է Ռուսաստան՝ ջլերի պատռվածքը վերականգնելու:

«Այստեղ բժիշկները միանգամից նրան հոսպիտալ են տարել, ցավազրկել են, հոդը ֆիքսել են, որ տեղաշարժ չլինի: Հիմա մի քիչ այտուց կա։ Այդ այտուցի իջնելուց հետո միայն հնարավոր կլինի վիրահատել: Արմունկային հոդի հատվածում երկու ոսկորներ են միանում, այդ երկու ոսկորները դուրս են թռել միաժամանակ, եթե մեկը դուրս թռներ, ոսկորներից մեկն անպայման կկոտրվեր: Մոտ մեկ ամիս հետո նա կվերսկսի իր մարզումները: Մենք մեծ հույսեր ենք կապում այդ երիտասարդ մարզիկի հետ»,- նշել է Ռոստոմյանը:

Ռոստոմյանն անդրադարձել է նաև այն փաստին, թե դեպքն ինչպես է ազդել Հայաստանը ներկայացնող մարզիկների տրամադրության վրա:

Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը վնասվածք է ստացել Ռիոյի Օլիմպիադայում (ՏԵՍԱՆՅՈւԹ)>>
«Դե բնական է, առաջին պահին բոլորը տխրեցին, բայց երբ իմացանք, որ կոտրված չի, մի քիչ ավելի լավ ենք զգում: Հոգեբանական ճնշվածություն չկա: Ամեն ինչ շատ լավ է: Բացի Անդրանիկի դեպքից, ամեն ինչ պլանավորված գնում է: Մոտ օրերս ավելի լավ կլինի»,- նշել է Ռոստոմյանը:

Հայ օլիմպիական ծանրորդի մոտ արմնկահոդի խախտում է ախտորոշվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)>>

Ծանրամարտի 77 կգ քաշային կարգում Եվրոպայի գործող չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը պոկում վարժությունում նախ գլխավերևում պահել է 170 կգ, հետո 174 կգ, սակայն չի կարողացել բարձրացնել 176 կգ–ն։
Նույն վարժությունում Օլիմպիական խաղերի ռեկորդ է սահմանել Չինաստանի ներկայացուցիչ Խիաուջունը՝ բարձրացնելով 177 կգ։

Հրում վարժությունում Կարապետյանն առաջին մոտեցման ժամանակ չի բարձրացրել 195 կգ և երկրորդ մոտեցման ժամանակ նա, ծանրաձողը բարձրացնելիս, վնասվածք է ստացել և հանվել հետագա պայքարից։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:00
07 Մարտի 2024
Երևանում առաջին անգամ կանցկացվի ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի ֆուտզալի եզրափակիչը
Երևանում անցկացվող մրցաշարի եզրափակիչ փուլում կհանդիպեն իսպանական «Բարսելոնան», «Մալյորկա Պալման», ինչպես նաև պորտուգալական «Բենֆիկան» և «Սպորտինգը»
10:42
05 Մարտի 2024
Հայաստանը հրաձգության Եվրոպայի առաջնությունը հյուրընկալելու հայտ է ներկայացրել
Հայաստանը հրաձգության Եվրոպայի առաջնությունը հյուրընկալելու հայտ է ներկայացրել
19:37
27 Փետրվարի 2024
Ոսկե մեդալ՝ կարատեի WKF Youth League պաշտոնական մրցաշարից (ՖՈՏՈ)
Կատա մրցաձևի աղջիկների պայքարում Հայաստանն առաջին անգամ է ոսկե մեդալ նվաճում WKF պաշտոնական մրցաշարում․ ՖՈՏՈ
09:47
26 Փետրվարի 2024
Մարմնամարզության աշխարհի գավաթ. Արթուր Դավթյանը՝ ոսկե, Վահագն Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր (ՖՈՏՈ)
Արթուր Դավթյանը ոսկե մեդալ նվաճեց մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում․ ՖՈՏՈ
09:50
21 Փետրվարի 2024
Հայաստանն առաջին տեղն է զբաղեցրել ծանրամարտի Եվրոպայի 2024 թ․–ի առաջնությունում մեծ ու փոքր մեդալների քանակով
Մեր ընտրանին երկամարտում 4 ոսկե, 3 արծաթե և 3 բրոնզե մեդալ է նվաճել
11:28
19 Փետրվարի 2024
Հակոբ Մկրտչյանը ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն է հռչակվել
Հայ ծանրորդները զբաղեցրել են Եվրոպայի առաջնության 96 կգ քաշայինների պայքարում պատվո հարթակի առաջին երկու աստիճանները
15:22
15 Փետրվարի 2024
35մլն դրամ է հատկացվել Հայաստանում և Ավստրիայում բասկետբոլի աշխարհի առաջնության մասնակցության և անցկացման համար
Կառավարությունը 35մլն դրամ է հատկացրել բասկետբոլի աշխարհի առաջնության մասնակցության և անցկացման համար
10:07
15 Փետրվարի 2024
Արթուր Ալեքսանյանը հռչակվեց Եվրոպայի 7–ակի չեմպիոն (ՎԻԴԵՈ)
Արթուր Ալեքսանյանը հռչակվեց Եվրոպայի 7–ակի չեմպիոն․ ՎԻԴԵՈ
23:28
13 Փետրվարի 2024
Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք մարզիկին և դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն (ՎԻԴԵՈ)
Քկչ առաջ Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք մարզիկին և դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն․ ՎԻԴեՈ
15:42
08 Փետրվարի 2024
ՀՖՖ–ի նախագահը Փարիզում հանդիպել է FIFA–ի նախագահի հետ․ քննարկե լեն համագործակցությանը վերաբերող հարցեր
ՀՖՖ–ի նախագահը Փարիզում հանդիպել է FIFA–ի նախագահ Ջիանի Ինֆանտինոյի հետ
15:54
07 Փետրվարի 2024
9 գնդակ` 2.5 մետր հեռավորությունից․ միջազգային կարգի սպորտի վարպետ Վարազդատ Հակոբյանը սահմանել է նոր ռեկորդ (ՎԻԴԵՈ)
9 գնդակ` 2.5 մետր հեռավորությունից․ միջազգային կարգի սպորտի վարպետ Վարազդատ Հակոբյանը սահմանել է նոր ռեկորդ․ ՎԻԴԵՈ
13:17
19 Հունվարի 2024
Շախմատի Հայաստանի չեմպիոն Մարիա Գևորգյանը դադարեցրել է մասնակցությունը Հայաստանի առաջնությանը
Շախմատի Հայաստանի  չեմպիոն Մարիա Գևորգյանը դադարեցրել է մասնակցությունը Հայաստանի առաջնությանը ու նշել պատճառը