ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ» ակումբի կիսապաշտպան Արազ Օզբիլիսն ամուսնացել է, հաղորդում է «Սպարտակի» պաշտոնական կայքը։
25–ամյա կիսապաշտպանի հարսանեկան արարողությունը կազմակերպվելէ Հոլանդիայում։ Նրա կնոջ անունը Նանա է, նա ուսանողուհի է։
««Սպարտակը» շնորհավորում է նորապսակներին և մաղթում երկար տարիների երջանիկ համատեղ կյանք», – նշվում է հաղորդագրության մեջ։
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը միանում է շնորհավորանքներին։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում