Օլիմպիական մեդալի համար Հայաստանից պայքար կմղի այսօր հաղթանակի իրական հավակնորդ

14.08.2016, 17:00
Կիրակի Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերին Հայաստանից օլիմպիական մեդալների համար պայքարի մեջ կմտնի իրական հավակնորդ:
Օլիմպիական մեդալի համար Հայաստանից պայքար կմղի այսօր հաղթանակի իրական հավակնորդ

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Կիրակի Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերին Հայաստանից օլիմպիական մեդալների համար պայքարի մեջ կմտնի իրական հավակնորդ:

Հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Լոնդոնի Օլիմպիադայի արծաթե մեդալակիր, 75 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը առաջին մենամարտում կմրցի բուլղարացի Դանիել Ալեքսանդրովի հետ (հայաստանյան ժամանակով մոտ 17:06-ին):

Բացի այդ, բռցքամարտիկներ Արամ Ավագյանը (56 կգ) և Հովհաննես Բաչկովը (64 կգ) կմրցեն հաջորդ փուլ անցնելու համար: Նրանց մենամարտերը համապատասխանաբար իռլանդացի Մայքլ Կոնլանի և չինացի Հու Քիանխունի հետ տեղի կունենան հայաստանյան ժամանակով 18:30-ին և 20:00-ին:

Եվ վերջապես, հայաստանյան ժամով մոտ 22:34–ին նժույգաթափերի եզրափակչում մեդալի համար կպայքարի հայ մարմնամարզիկ, Եվրոպայի գործող չեմպիոն, աշխարի առաջնության բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանը: -0-